ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է միջազգային կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող
- Lilit

- Jul 23, 2024
- 1 min read

ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup - 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկրորդ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող:
Ինչպես տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից, հնարավոր 9 միավորից Վահեն վաստակել է 8.5 միավոր:Հակոբ Հակոբյանը 7.5 միավորով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Հայրապետյանը 7 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:Մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում 5 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Գագիկ Մելքումյանը:




















