top of page

Հայաստանում առողջապահական ծառայությունների հասանելիության առումով պետք է ներդնենք համապարփակ ապահովագրության համակարգը. Անահիտ Ավանեսյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 22
  • 1 min read


ree

Երեկ ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների» հաշվետվության 2024 թ. կատարողականը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձանագրել է, որ ռազմավարությամբ նախանշված թիրախային ցուցանիշներով լուրջ առաջընթաց կա։

«Իհարկե, մեր երկրում առողջապահական ծառայությունների հասանելիության առումով պետք է ներդնենք համապարփակ ապահովագրության համակարգը, բայց գործարկված համակարգային փոփոխություններն արդեն իսկ իրենց արդյունքը ցույց են տալիս:

Ինչպես օրինակ` դրական են ցուցանիշները կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում` շնորհիվ դեղորայքային քաղաքականության և սքրինինգային ծրագրերի:

Առողջապահական մյուս ծրագրերը`թվերով, կներկայացնեմ հաջորդիվ»,- նշել է Ավանեսյանը։

1/2954
bottom of page