top of page

Հրդեհ՝ Հերհեր գյուղում

  • Oct 14, 2024
  • 1 min read

Հոկտեմբերի 14-ին, ժամը 10։18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի սկզբնամասում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 14-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։10-ին, մարվել՝ 12։35-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 28 քմ) և մոտ 200 հակ անասնակեր։



1/3477
bottom of page