top of page

Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու մшրմին, ձեռքին էլ ատրճшնակ

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 18
  • 1 min read

ree

Այսօր՝ օգոստոսի 18-ին, առեղծվածային կրակոց և մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ  տեղեկությունը հավաստի է։ «Mercedes»  մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի  նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ հունքի շրջանում հրազենային վնասվածքով։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրա ձեռքում հայտնաբերվել է նաև ատրճանակ, իսկ ավտոմեքենայից դուրս համայնքային ոստիկանները հայտնաբերել են կրակված գնդակ։ Ավտոմեքենայի առջևի դռան ապակին վարորդի կողմից նույնպես վնասված է կրակոցի հետևանքով։Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը ավտոմեքենայի մեջ ատրճանակով ինքնասպան է եղել։

1/2954
bottom of page