top of page

«Մեր գործողությունն ավելի հաջող էր, քան սպասվում էր». ԻՀՊԿ հրամանատար

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 14, 2024
  • 1 min read
ree

Իրանի հրթիռներն ու անօդաչուները կարողացել են հաղթահարել Իսրայելի հակահրթիռային համակարգերը, հարձակումն ավելի հաջող է եղել, քան սպասվում էր։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ Հուսեյն Սալամին։ Տեղեկատվությունը փոխանցում է RG.ru-ն:


«Մենք իսկապես գիտենք, որ մեր գործողությունն ավելի հաջող էր, քան սպասվում էր», - նրա խոսքը մեջբերում է տեղական հեռուստատեսությունը:


Հիշեցնենք՝ իսրայելցի զինվորականները զեկուցել են իրանական հրթիռների և դրոնների 99% - ը որսալու մասին: 


Օդային հարձակումը պատասխան էր Դամասկոսում Իսլամական Հանրապետության դեսպանատան հյուպատոսական բաժնին Իսրայելի հարվածին:

1/2951
bottom of page