Ի՞նչ իրավիճակ է այս պահին Կութում․ մանրամասնում է համայնքապետը
- Nov 20, 2022
- 1 min read

Ներկա պահին Կութում իրավիճակը հանգիստ է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում հայտնել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ վարչական շրջանի ղեկավար Սիմա Չիտչյանը։ Չիտչյանի խոսքով՝ այսօր կրակոցներ չեն եղել Կութի հատվածում։ Նա նշեց, որ այլ համայնքներից տեղեկություններ չունի, սակայն այս օրվա ընթացքում կրակոցի ձայներ են լսվել Գեղամասար խոշորացված համայնքի Նորաբակ վարչական շրջանի ուղղությամբ։ Արմինե Նավոյան




















