Ավիաընկերությունը դատի է տվել օդանավակայանի սպասարկման ընկերությանը 1,2 մլն դոլարով՝ 9 կգ թանկարժեք իրերի կորստի համար
- Lilit

- Jan 24
- 1 min read

British Airways ավիաընկերությունը 1,2 միլիոն դոլարի հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ իր ինքնաթիռներից մեկից մոտ 20 ֆունտ (9կգ - խմբ․) ոսկյա զարդեր են անհետացել՝ հայտնում է Business Insider-ը։
Ավիաընկերությունը պնդում է, որ 2023 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել Al-Arefi Jewelry-ի հետ՝ արժեքավոր բեռը Բահրեյնից Չիկագո տեղափոխելու համար: Սակայն հետո, երբ Լոնդոնից Չիկագոյի Օ'Հարա միջազգային օդանավակայան չվերթը վայրէջք է կատարել, հայտարարվել է զարդերի կորստի մասին:
British Airways-ը դատական հայց է ներկայացրել Ground Services International ընկերության դեմ, որը պատկանում է էմիրաթական Data ընկերությանը և ցամաքային ծառայություններ է մատուցում ԱՄՆ մի քանի օդանավակայաններում:




















