Նոյեմբերյանի մի շարք փողոցների ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
- Lilit

- Apr 5, 2024
- 1 min read

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 5-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի, Կոմիտասի, Շահումյան, Շիրազի 1 փակ., Շիրազի, Ա.Խանջյանի, Խուդյակովի, Խ.Աբովյանի, Նալբանդյան 2 փ., Նալբանդյան, Ռուսթավելու, 26 Կոմիսարիների, Այգեգործների, Բաբաջանյանի, Բարանայի, Գագարինի փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




















