Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն
- Lilit
- 2 days ago
- 1 min read
Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։