«Ինտեր»-ը 4-0 հաշվով հաղթել է «Լեչե»-ին․ Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը
- Lilit

- Jan 27
- 1 min read

Իտալիայի առաջնության 22-րդ տուրի արտագնա խաղում «Ինտերը» վստահ հաղթանակ տարավ «Լեչեի» նկատմամբ՝ 4-0։
Գոլերով աչքի ընկան Ֆրատեզին, Մարտինեսը, Դումֆրիսը և Տարեմին (11մ)։ Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց մեկնարկային րոպեներից՝ փոխարինվելով 58-րդ րոպեին։ Գոլը Լաուտարյոի համար 112-րդն էր Իտալիայի առաջնությունում։ Նա շրջանցեց Մաուրո Իկարդիին։ Արտասահմանցի ֆուտբոլիստներից ավելի շատ գոլ ունի միայն հունգարացի Իշտվան Նյերշը՝ 133:




















