top of page

Վեդիի քաղաքապետ Գարիկ Սարգսյանի հորը զրկել են 1 տարի ավտոմեքենա վարելու իրավունքից, մեքենան տեղափոխել պահպանվող հատուկ տարածք

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 19
  • 1 min read
ree

Երեկ՝ փետրվարի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախաարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ: Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձ աստիճանի, ինչի համար նախ զրկվել է 1 տարի ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ «Prado»-ն տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը եղել է Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, ժողովրդին հայտնի՝ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի հայրը՝ Մնացական Սարգսյանը: 

1/2950
bottom of page