top of page

Մահացել է աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 4
  • 1 min read
ree

Կյանքից հեռացել է աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ Հուլիսի 11-ին լրացել էր նրա 91–ամյակը։


Լեգենդար դիզայները մահացել է մտերիմների շրջապատում։


«Նա անխոնջ աշխատում էր մինչև վերջին օրերը՝ նվիրվելով ընկերությանը, հավաքածուներին», — նշել են «Armani»-ում:


Այլ մանրամասներ չեն հաղորդվում։


Հուլիսի կեսերին Արմանին բաց նամակ էր հրապարակել իր 91-ամյակի կապակցությամբ։ Առողջական խնդիրների պատճառով Միլանի և Փարիզի նորաձևության շաբաթներ բաց թողնելուց հետո նա գործընկերներին, ընտանիքին և երկրպագուներին շնորհակալություն էր հայտնել աջակցության համար և խոստացել էր նորաձևության ոլորտ վերադառնալ սեպտեմբերին։

bottom of page