top of page

Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում. Պեյչինովիչ Բուրիչ

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 8, 2024
  • 1 min read
ree

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտնել է, որ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում: Պաշտոնյան այս մասին գրել է X-ում:



«Հիանալի հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Երևանում: Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում», - գրել է պաշտոնյան:



Հիշեցնենք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նա արդեն հասցրել է հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

1/2951
bottom of page