top of page

«Ավտոբուսի վարորդներին ապահովում ենք լավ աշխատավարձ, պարապուրդի համար՝ վարձատրություն»․ Ավինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 27
  • 1 min read

ree

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար, հայտնում են քաղաքապետարանից։

Նշվում է, որ  այս պահին թափուր ևս 44 հաստիք կա:

Տիգրան Ավինյանն էլ հանձնարարել է «Երևանի ավտոբուս» ընկերությունում վարորդների համար դասընթացներ անցկացնել։ 

«Մեր վարորդների համար մենք ապահովում ենք լավ աշխատավարձ, առողջապահական ապահովագրություն, նաև արտաժամյա աշխատանքի ու պարապուրդի համար ենք նախատեսում վարձատրություն: Մարդկային պայմաններ, որ վարորդն անի իր գործը, չմտնի որևէ տեսակի կանխիկ գործարքների մեջ»,- խորհրդակցության ժամանակ ասել է նա։

1/2954
bottom of page