top of page

Մեզ չի հետաքրքրում, թե ով է լինելու մեր մրցակիցը․ հիմա պետք է չթուլանանք ու շարունակենք քրտնաջան աշխատել․ Մխիթարյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 30
  • 1 min read

ree

Միլաի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում «Յուվենտուսի» կամ «Միլանի» հետ հնարավոր դիմակայության մասին հարցին։

««Միլա՞ն», թե՞ «Յուվենտուս» 1/8-րդ եզրափակչում: Մենք գիտենք, որ դա հնարավոր է, բայց մեզ չի հետաքրքրում, թե ով է լինելու մեր մրցակիցը: Հիմա պետք է չթուլանանք ու շարունակենք քրտնաջան աշխատել»,- ասել է Մխիթարյանը Amazon Prime-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ «ներաձուրիները» փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին՝ լիգայի փուլում զբաղեցնելով 4-րդդ տեղը, իսկ «բյանկոներիներն» ու «ռոսոներիները» կանցկացնեն անցումային հանդիպումներ:

Նշենք, որ  «Յուվենտուսն» ու «Միլանը» 1/8-րդ եզրափակչում «Ինտերի» չորս հնարավոր մրցակիցներից են: Սիմոնե Ինձագիի թիմը կարող է հանդիպել ՊՍՎ-ի ու «Ֆեյենորդի» հետ։

1/2954
bottom of page