top of page

Ադրբեջանի արձագանքը՝ հայ-ադրբեջանական սահմանի համար Ֆրանսիայի անհանգստությանը

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 14
  • 1 min read

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածության առնչությամբ անհանգստությանը:


Բաքվի պնդմամբ՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը, ինչպես նաև հակաադրբեջանական դիրքորոշումը, չեն նպաստում խաղաղությանը, հակասում են Ժան Նոել Բարրոյի մտահոգություններին:


«Այս երկակի մոտեցումը բացահայտում է Ֆրանսիայի կեղծավորությունը», - ասված է հայտարարության մեջ:


Նշենք՝ ավելի վաղ Բարրոն ասել էր, որ շատ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով:

1/2950
bottom of page