Էրդողան. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հնարավորությունների պատուհաններ կբացի տարածաշրջանում
- Lilit

- Jul 5
- 1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորությունների նոր պատուհաններ կբացի տարածաշրջանում։
«Խաղաղությունը, որը կկնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, կփոխի տարածաշրջանում մթնոլորտը։ Դրա շնորհիվ մենք կտեսնենք, թե ինչպես են մեկը մյուսի հետևից բացվելու պատմական հնարավորությունների նոր պատուհաններ», - ասել է Թուրքիայի նախագահը լրագրողներին՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից վերադառնալուց հետո։




















