top of page

Հայտնի է վերելակի հորանն ընկած անձի ինքնությունը

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 7, 2024
  • 1 min read
ree

Ինչպես հայտնել էինք, դեկտեմբերի 6-ին, ժամը 18։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջան փողոցի թիվ 6/6 կիսակառույց շենքի 12-րդ հարկից քաղաքացին ընկել է վերելակի հորանը։

Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացի Ջ․ Թ-ն (ծնված 1985թ․) շենքի 6-րդ հարկից ընկել է մոտ 50 սմ ջրալցված վերալակի հորանը և մահացել։

Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

1/2954
bottom of page