top of page

Եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար. Ռուբինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 8
  • 1 min read
ree

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցերի իր էջում  գրառմամբ անդրադարձել է վարաչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վաշինգտոն այցին, և այնտեղ Դոնալդ Թրամփի ու Իլհամ Ալիևի հետ կայանալիք հանդիպման ժամանակ հնարավոր փաստաթղթերի ստորագրմանը։

Նա մանսավորապես գրել է.

«Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է

- Ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա` այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն:

- Ապաշրջափակում` փոխադարձության հիման վրա: Այսինքն եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով:

Սա է ճշմարտությունը: Դրսից ու դրսից հրահանգված ներսից հնչող վնգստոցներին ուշադրություն դարձնել պետք չէ: Իսկ անկեղծ մտահոգությունները, հավելյալ պաշտոնական տեղեկություններ լինելուց հետո, վստահաբար, կփարատվեն»:

1/2953
bottom of page