Երբ Փաշինյանը չի հարգում անգամ սեփական նախարարին և ուղիղ հաստատում է, որ ԿԳՄՍՆ-ն ստել է. ՀՅԴ
- Mar 13
- 1 min read

ՀՅԴ-ի ֆեյսբուքյան էջում գրառում է արվել, որում ասվում է. «Երբ Փաշինյանը չի հարգում անգամ սեփական նախարարին և ուղիղ հաստատում է, որ ԿԳՄՍՆ-ն ստել է՝ փորձելով հանրությանը ներկայացնել, իբրև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ազատվել է աշխատանքից շինարարությունը չվերահսկելու համար»։
Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հեռացել է շինարարությունում առկա խնդիրների պատճառով, մինչդեռ Փաշինյանը երեկ ասում էր, որ նա հեռացվել է պաշտոնից իր ցուցումով։




















