Տաթև-Կապան ավտոճանապարհին այրվում է ավտոցիստեռն
- Lilit

- Dec 8, 2024
- 1 min read

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 12:27-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է ավտոցիստեռն՝ ընդհանուր 24 տոննա տարողությամբ, որից 20 տոննան բեռնված է հեղուկ գազով:




















