top of page

Մանրամասներ՝ Վանաձորի գազալցակայանում պայթյունից տուժած քաղաքացու վիճակի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 29, 2024
  • 1 min read
ree

Վանաձորում գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետեւանքով ժամը 21:00-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել մեկ քաղաքացի` ձեռքերի եւ դեմքի շրջանում առկա այրվածքներով: Այս մասին հայտնել են Վանաձորի ԲԿ-ից։


Տուժածն անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում է ծանր: 


Ցուցաբերվում է համապատասխան անհրաժեշտ բուժօգնություն:


Հիշեցնենք, որ ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

1/2945
bottom of page