«Պատրաստվում են ապօրինի շինության վրա կառուցեն 2-րդ հարկ»․ Արթուր Չախոյան
- Lilit

- 43 minutes ago
- 1 min read

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Ավինյանի 700 հազար դոլարանոց կոռուպցիոն անգործության վերաբերյալ»։ Տեսանյութում նա մասնավորապես նշում է․ «Նոր Նորքում ապօրինի կառուցվող շուկայի կոռուպցիոն գործողություններն արդարացնելու համար, ասում են՝ ի՞նչ վատ բան ենք արել, շուկա ենք կառուցել։ Խի՞, ապօրինի շինարարություն անող մարդիկ ի՞նչ վատ բան են անում որ։ Օրինակ՝ առանց շինթույլտվության տուն են սարքում, ի՞նչ վատ բան են անում, մարդիկ այնտեղ ապրում են ուղղակի, հո մարդ չեն սպանում, կամ, որ ապօրինի սրճարաններ են սարքում, բայց ի՞նչ վատ բան են անում՝ աշխատատեղեր են ստեղծում։ Իսկ իրականում իշխանությունների հետ կոռուպցիոն ապօրինության պայմանավորվածության շրջանակում արդարացում են գտել, որ թույլ տվեք մենք շուկա սարքենք, որ Մասիվում փողոցային առևտուրը չլինի, իշխանություններն էլ ասել են՝ լավ, աչք փակենք, դուք էլ մեր գրպանները լավ փակեք։
Բացի այդ, պատրաստվում են նաև այդ ապօրինի շինության վրա կառուցեն 2-րդ հարկ և այդպիսով այդ ամենը օրինականացնեն, իսկ Երևանի քաղաքապետարանն այս աշխատանքները չի կասեցնում»։




















