top of page

Մասնավորն առավել արդյունավե՞տ է կառավարում, քան՝ պետությունը. երևանյան ձյան հետքերով (լուսանկարներ)

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 21
  • 1 min read

ree

Վերջին օրերի առատ ձյան պատճառով ողջ մայրաքաղաքը կաթվածահար էր եղել։ Ձնամաքրման աշխատանքներն արդյունավետ չէին, և քաղաքային ռեսուրսները պարզապես չէին բավարարում այդ ծավալի աշխատանք կազմակերպելու համար։

Ընդամենը մի քանի ժամ տեղացած ձյունը կաթվածահար էր արել քաղաքը, երթևեկությունը ժամեր շարունակ կանգնած էր: Քաղաքացիները չէին կարողանում տուն հասնել: Սակայն հետաքրքիր է, որ նույնիսկ այսպիսի ձնամուտ պայմաններում Զվարթնոց օդանավակայանում ոչ մի չվերթ չչեղարկվեց կամ չհետաձգվեց։

ree

Թռիչքուղին ողջ գիշերվա ընթացքում մաքրվում էր առատ ձյունից, և ինքնաթիռները նորմալ վայրէջք էին կատարում ու մեկնում տարբեր ուղղություններով։ Առատ ձյան ամբողջ ընթացքում Զվարթնոցը սպասարկել է ինքնաթիռների թռիչք վայրէջքներն այնպես, որ ուշացումներ բացարձակ չեն արձանագրվել: Արդյոք սա չի՞ նշանակում, որ մասնավորը, որպես կառավարիչ, առավել արդյունավետ է, քան պետական ինստիտուտներն ու հիմնարկները։

ree

1/2951
bottom of page