Ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հինգերորդ փուլը
- Lilit

- May 23
- 1 min read
Հռոմում ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունների հինգերորդ փուլը: Axios-ի տվյալներով ՝ բանակցությունները տևել են երեք ժամ։
Հռոմում իրանական պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։ Խորհրդակցությունները տեղի են ունեցել Օմանի դեսպանի նստավայրում։
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ Բուսաիդին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց» են գրանցել միջուկային հարցի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլի ընթացքում։
Ամերիկյան պատվիրակության ղեկավար, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը բանակցային հարթակն ավելի վաղ է լքել «թռիչքների ժամանակացույցի պատճառով»:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին` ԱՄՆ-ի հետ Հռոմում կայացած բանակցությունների 5-րդ փուլից հետո հայտարարել է՝ «կա առաջընթացի հնարավորություն»:
«Բանակցությունները չափազանց բարդ են, որպեսզի հարցերը լուծվեն մի քանի կարճ հանդիպումների ընթացքում, բայց կա լուծման հնարավորություն», - ասել է նա:
Նախարարը համոզված է, որ ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշումների մասին։





















