top of page

ԵԱՀԿ-ն կոչ է անում քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանային վիճակի ապաԷսկալացման ուղղությամբ

  • Nov 20, 2022
  • 1 min read


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորը մտահոգությամբ են դիտարկում վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած միջադեպերը, այդ թվում ՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Այդ մասին ասված է համանախագահների տարածած հայտարարության մեջ։


Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ և հորդորում ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից եւ սադրիչ գործողություններից՝ ամբողջությամբ կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանավորվածությունների համաձայն:


Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համաձայնեցված, համապարփակ եւ կայուն կարգավորման անհրաժեշտությունը: Համանախագահները կոչ են անում կողմերին զարգացնել առաջընթացը, որը ձեռք է բերվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում ՝ շարունակելով ուղիղ երկխոսություն վարել՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման աջակցմանը։


 
 
1/3477
bottom of page