ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մուտքը Ղազախստան «բարկացրել է Արևմուտքին». ղազախ փորձագետ
- Nov 20, 2022
- 1 min read

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի տեղակայումը Ղազախստանում՝ երկրում անկարգություններից հետո իրավիճակը կայունացնելու համար, վրդովվեցրել է արևմտյան երկրներին, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում հանրապետության նկատմամբ և ներդրումներ կատարում նրա տնտեսությունում։ Նման կարծիք է հայտնել ղազախ փորձագետ, Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի խորհրդական Էրմուխամեթ Երտիսբաևը։
«Ղազախստանի նկատմամբ հետաքրքրություններ ունեն արևմտյան տերությունները, Եվրամիությունն ու Միացյան Նահանգները։ Նրանք այստեղ ներդրել են գրեթե 376 միլիարդ դոլար, հատկապես ածխաջրածնային ոլորտում։ Ուստի ՀԱՊԿ զորքերի տեղակայումը բարկացրել է ողջ Արևմուտքին»,- ասել է նա։
Փորձագետը նաև հավելել է, որ չի կասկածում, որ արտաքին ուժերը կամ կազմակերպել են, կամ կապ ունեն այս զինված ապստամբության փորձի հետ, և պարզաբանել է, որ այդ ուժերին նման քայլն անհրաժեշտ է «անցանկալի օջախ ստեղծելու» համար նաև Ռուսաստանի դեմ, ու դա այն դեպքում, երբ Մոսկվան հաջորդ շաբաթ սկսում է անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ:




















