top of page

ՀՅԴ-ն կքվեարկի ԲՀԿ-ի թեկնածուի օգտին․ ՀՅԴ Աբովյանի կոմիտե

  • Nov 20, 2022
  • 1 min read


ՀՅԴ Աբովյանի կոմիտեն հայտնել է Աբովյան խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու իր մտադրության մասին։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Աբովյանի կոմիտեն։


Հայտարարությունում նշված է․


«Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Աբովյան խոշորացող համայնքի՝ համամասնական ընտրակարգով անցկացված ավագանու ընտրություններում արձանագրված արդյունքները, մասնակից քաղաքական ուժերի կազմը, ելնելով ընտրություններից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ որևէ պարագայում չհամագործակցելու Դաշնակցության անփոփոխ դիրքորոշումից, ՀՅԴ Աբովյանի կոմիտեն որոշել է 2021 թվականի դեկտեմբերի 17-ին համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով կայանալիք ավագանու անդրանիկ նիստին քվեարկել ընտրողների ամենաշատ ձայները ստացած (շուրջ 46%) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրած թեկնածուի օգտին»:

1/3477
bottom of page