top of page

Արարատ Միրզոյանը հաստատում է՝ Ադրբեջանը խնդիր է տեսնում ՀՀ Անկախության հռչակագրի մեջ․ Azatutyun

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 24, 2024
  • 1 min read
ree

ՀՀ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատել է, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրի մեջ։

«Բարձրաձայն էլ իրենք այդ մասին ասել են, այո։ Իրենք համարել են, որ դա խնդիր է  և իրավական հարցեր են ներկայացրել։ Մենք էլ համապատասխանաբար նույն կերպ խնդրահարույց ենք համարել իրենց մոտ ձևակերպումները», - «Ազատության» հետ զրույցում հայտարարել է նախարարը։Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա նաև Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին։

Օրեր առաջ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ունենա նոր Սահմանադրություն, «որը երկիրն ավելի մրցունակ ու կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»:

1/2767
bottom of page