top of page

Ռուսաստանի վաստակավոր արտիստ Միխայիլ Շիլենկովին մահացած են գտել հյուրանոցում

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 19, 2024
  • 1 min read
ree

Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Պ.Ի. Չայկովսկու անվան Մեծ սիմֆոնիկ նվագախմբի մենակատար Միխայիլ Շիլենկովին մահացած են հայտնաբերել Մոսկվայի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։



Ռուսաստանի վաստակավոր արտիստի մարմինը մեկ օրից ավել մնացել է Մոսկվայի կենտրոնում գտնվող «Լեմար» հյուրանոցի լոգարանում։ Mashտելեգրամյան ալիքի տվյալներով՝ մահվան նախնական պատճառը սրտանոթային սուր անբավարարությունն է։ Արտիստը տառապում էր սրտային հիվանդությամբ, հիպերտոնիայով, որն առաջացել էր ավելորդ քաշի պատճառով, եւ ուներ լյարդի հետ կապված խնդիրներ։



Սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն իր հյուրանոցային համարն օրերս էր ամրագրել եւ այնտեղից այլեւս դուրս չէր եկել, նաեւ չի արձագանքել դռան թակոցին։ Չկարողանալով կապ հաստատել արտիստի հետ՝ հյուրանոցի աշխատակիցները զանգահարել են հատուկ ծառայություններ. մարմինը հայտնաբերվել է լոգարանում: Նրա վրա բռնության հետքեր չեն եղել։



Հունվարի 27-ին Շիլենկովը համերգով պետք է հանդես գար մայրաքաղաքի պետական ​​ակադեմիական ֆիլհարմոնիայում։

1/2938
bottom of page