Vivo-ն կորպուսի գույնը փոխող սմարթֆոն է ներկայացրել
- Nov 20, 2022
- 1 min read

Չինական Vivo արտադրողը գործարկել է նոր ֆլագմանային V23 Pro-ի նախնական պատվերները: Նոր արտադրանքի հիմնական առանձնահատկությունը պատյանն է, որը փոխում է գույնն արեւի լույսի ազդեցության տակ։ Հաղորդվում է, որ քամելեոն կորպուսի մշակումը տեւել է ավելի քան երկու տարի, գրում է Planet Today-ը։
Նորմալ վիճակում սարքն ամբողջ մարմնում ոսկեգույն է: Արտադրողը վստահեցնում է, որ գաջեթը կես րոպեից ավել արեւի լույսի տակ գտնվելուց հետո կսկսի փոխել գույնը դեպի կապտականաչ երանգ: Սակայն այս էֆեկտը մշտական չէ. որոշ ժամանակ անց գաջեթը կընդունի իր սովորական գույնը:
Ներքին մասով ամեն ինչ նույնպես բավականին հետաքրքիր է։ Ֆլագմանը կառուցված է ութ միջուկանի MediaTek Dimensity 1200 պրոցեսորի ճարտարապետության վրա՝ հինգերորդ սերնդի բջջային ցանցերի աջակցությամբ: Սպասվում են 8 եւ 12 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ տարբերակներ, իսկ ներքին հիշողությունը 128 կամ 256 գիգաբայթ ծավալ կստանա։ Սարքը կաշխատի Funtouch OS 12 պատյանի կառավարման ներքո, որը մշակվել է Android 12-ի հիման վրա։
Ֆլագմանը հագեցած FHD+ AMOLED էկրան կստանա` 6.56 դյույմ անկյունագծով եւ 2376 1080 պիքսել թույլատրությամբ։ Առանձնահատկություններից է երկտակ դիմային տեսախցիկը՝ 50 եւ 8 մեգապիքսել սենսորով։ Հիմնական բլոկը երեք սենսոր կստանա՝ 108, 8 եւ 2 մեգապիքսել: Վերջինս, ի դեպ, նախատեսված է մակրոնկարահանման համար։




















