Ապարանի համայնքապետի տեղակալը մանրամասներ է հայտնել ընտրության ընթացքից
- Nov 20, 2022
- 1 min read

Խնդրում ենք ակտիվ մասնակցություն ապահովել ընտրություններին։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Ապարանի համայնքապետի տեղակալ Արկադի Կարապետյանը։
Հարցին` ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր եղե՞լ են, Արկադի Կարապետյանը նշեց, որ ահազանգեր եղել են անձնագրային գրասենյակի աշխատանքի հետ կապված։
«Եղել են թեթև խոչընդոտներ, որոնք արագ լուծում են ստացել։ Լուրջ միջադեպեր չեն եղել»,- նշեց Արկադի Կարապետյանը։




















