top of page

ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 17, 2024
  • 1 min read
ree

Մյունխենի օդանավակայանում ձերբակալել են Առնոլդ Շվարցենեգերին: Մաքսային մարմինները զրույց են անցկացնում Ավստրո-ամերիկացի հայտնի դերասան Շվարցենեգերի հետ, դատական գործընթաց է սկսվել հարկային օրենսդրության խախտման կասկածանքով, դերասանին շուտով ազատ կարձակեն, ՌԻԱ Նովոստիին հայտնել են քաղաքի գլխավոր մաքսային վարչության մամուլի ծառայությունում:

«Ես կարող եմ հաստատել, որ նա մեզ մոտ է արդեն մոտ երկու ժամ։ Սա ստանդարտ գործընթաց է, որը մենք պարտավոր ենք անել։ Հարուցվել է հարկային դատավարություն», - հայտարարել է մաքսատան ներկայացուցիչը ։

Նա չի հաստատել, բայց նաև չի հերքել, որ խոսքը Audemars Piguet չհայտարարագրված արժեքավոր ժամացույցների տեղափոխման մասին է, որոնք Շվարցենեգերը, ըստ ԶԼՄ-ների, մտադիր էր բարեգործական նպատակներով վաճառքի հանել Ավստրիայում կլիմայի գագաթնաժողովի ժամանակ:

Օրենքի ենթադրյալ խախտման հանգամանքների հետաքննության ընթացքում մաքսային մարմինները հարցում կուղարկեն տուգանքների սահմանման ծառայությանը։


1/2769
bottom of page