top of page

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհից եւ կողաշրջվել

  • Nov 20, 2022
  • 1 min read

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08:29-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։


ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Suzuki» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1961 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։


Փրկարարները վարորդին և ուղևոր Լ․ Պ․-ին (ծնված 1964 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից․ տուժածները հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

1/3477
bottom of page