top of page

600.000 դոլար արժողությամբ մեգա-շքեղ հանգիստ՝ երեք գիշերվա համար

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 31, 2024
  • 1 min read
ree

Մեքսիկայում նորաբաց Grand Velas Boutique Los Cabos բուտիկ-հյուրանոցը իր մեգահարուստ հաճախորդներին առաջարկում է 600,000 ԱՄՆ դոլար արժողությամբ եզակի փաթեթ՝ «Billionaire Buyout»-ը։

Այս գումարով դուք երեք գիշերվա ընթացքում կարող եք վայելել հյուրանոցի բոլոր շեղությունները, որոնք նախատեսված են մեծահասակների համար։ 

Ըստ Luxurytravel ամսագրի՝ փաթեթը ներառում է երեք գիշերվա կացություն՝ յուրաքանչյուր գիշեր տարբեր շքեղ լյուքս ընտրելու հնարավորությամբ:



Լոս Կաբոս ժամանելուն պես հյուրերը մասնավոր ուղղաթիռով ուղիղ դեպի բուտիկ-հյուրանոց կթռչեն, որտեղ կարող են գրանցվել 79 լյուքս համարներից որեւէ մեկում: 83 քմ տարածք ունեցաղ յուրաքանչյուր լյուքս ունի մասնավոր պատշգամբ՝ բացօթյա նստարաններով եւ ջակուզիով կամ լողավազանով:


Դուք կարող եք ընտրել սենյակների տարբեր կատեգորիա ամեն գիշեր, իսկ հյուրանոցի անձնակազմն ամեն օր կբացի եւ կփաթեթավորի ձեր իրերն՝ ըստ անհրաժեշտության: Հյուրանոց ժամանելով՝ այցելուներին մատուցվում է մեկ շիշ Vintage Dom Pérignon գինի, իսկ առավոտյան նախաճաշը մատուցվում է սենյակի պատշգամբում՝ լողավազանի մոտ:


Հաստատությունն առաջարկում է ճաշատեսակների լայն ընտրանի, այդ թվում՝ բելգիական ոճի վաֆլիներ` կարմիր մրգային կոմպոտով եւ կարամելացված սերմերով, տնական գրանոլա, լոբստեր, տապակած սպանախով եւ սնկով սուֆլե, նրբաբլիթներ, բլիթներ, ավոկադոյով տոստեր, թառափի խավիար, տրյուֆել եւ այլն: 


Դուք կարող եք նաև վայելել մասնավոր ընթրիք Cocina de Autor-ում, որը պատկանում է Michelin-ի արժանացած շեֆ խոհարար Սիդնի Շուտտին, այնուհետեւ՝ երեկոյան էքսկուրսիա Bella մասնավոր զբոսանավով:

bottom of page