top of page

Ծեծկռտուք Մոլդովական փողոցի համակարգչային խաղերի սրահում

  • Nov 20, 2022
  • 1 min read

Նոյեմբերի 12-ին` ժամը 00.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ Մոլդովական փողոցում կռիվ է, և լսվել է կրակոցի ձայն:


Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր և պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողներ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 00.20-ին համակարգչային խաղերի սրահում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են, հարվածներ հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:


Վնասվածքներ ստացած 4 անձ հրաժարվել է դատաբժշկական փորձաքննությունից: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն։

1/3476
bottom of page