Այսօր Երկիր մոլորակն անցել է իր մերձարևով
- Nov 20, 2022
- 1 min read

Երկիրն Արեգակի շուրջը պտտվում է էլիպսաձև ուղեծրով և այդ ուղեծրի նկատմամբ թեքված առանցքով։ Ուղեծրի էլիպսաձևության հետևանքով Երկիրը տարվա ընթացքում մեկ անգամ հասնում է իր մերձարևին՝ Արեգակին ամենամոտ գտնվող կետին, իսկ մոտ կես տարի անց՝ հեռարևին։ Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ այսօր՝ հունվարի 4-ին Երկիրն անցնել է իր մերձարևով։
Դա տեղի է ունեցել Երևանի ժամանակով առավոտյան 10:52-ին, և այդ պահին Երկիրը կգտնվի Արեգակից 147105052 կմ հեռավորության վրա։ Դրանից հետո այդ հեռավորությունն աստիճանաբար կաճի, մինչև հուլիսի 4-ին ժամը 11:10-ին հասնի այս տարվա հեռարևին, որը գտնվելու է մեր ցերեկային լուսատուից 152098455 կմ հեռավորության վրա։




















