top of page

Սևիկյանը հնարավոր է՝ կարիերան շարունակի հունգարական ակումբում

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 13, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի հավաքականի և «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ֆերենցվարոշ»։

Այդ մասին Чемпионат-ին հայտնել է «Նիժնի Նովգորոդ» ակումբին մոտ կանգնած աղբյուրը: Նշվում է, որ հունգարական ակումբը ակտիվացրել է ֆուտբոլիստի պայմանագրում առկա տրանսֆերի փոխհատուցման տարբերակը։ Նույն տեղեկությունը հայտնում է նաև РБК Спорт-ը՝ մեջբերելով իր աղբյուրներին, փոխանցում է Armsport-ը։

Ավելի վաղ «Նիժնի Նովգորոդ» ակումբի գլխավոր տնօրենը հայտնել էր, որ թիմի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը մեծ հավանականությամբ կտեղափոխվի եվրոպական այլ ակումբ. «Այժմ նրա տրանսֆերի շուրջ պայմանավորվածություն կա, սա ակումբ է ոչ թոփ-5 լիգաներից»,- ասել է ակումբի նախագահը СЭ-ին:

«Նիժնի Նովգորոդ» ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Կոնդրատովը СЭ-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է «Ֆերենցվարոշի» կողմից կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տրանսֆերի վերաբերյալ առաջարկի առկայության մասին։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

1/2939
bottom of page