top of page

Ֆրանսիան 210 000 000 եվրոյով տուգանել է Google-ին եւ Facebook-ին

  • Nov 20, 2022
  • 1 min read

Ֆրանսիայի տվյալների գաղտնիության վերահսկման ծառայությունը տուգանել է Google եւ Facebook ընկերություններին cookies ֆայլերի օգտագործման խախտումների համար, տեղեկացնում է gagadget.com-ը։


Կարգավորողը նշում է, որ cookies-ի ընդունման համար facebook.com, youtube.com եւ google.fr կայքերում բավական է, որպեսզի օգտատերերը մկնիկով մի սեղմում անեն։ Իսկ ահա հրաժարվել օնլայն-թրեքներից նույն հեշտությամբ չի ստացվում։


Հենց դրա համար է Ֆրանսիայի տվյալների գաղտնիության վերահսկման ծառայությունը տուգանել ընկերություններին։ Google-ը պետք է վճարի 150 000 000 եվրո, Facebook-ը՝ 60 000 000։ Ընդ որում՝ երկու ընկերությունը երեք ամիս ունի, որպեսզի cookies-ից հրաժարվելու ընթացակարգը դարձնի նույնքան պարզ, որքան եւ դրանց օգտագործման համաձայնության գործընթացը։


Պահանջների չկատարման դեպքում Google-ը եւ Facebook-ը ստիպված կլինեն վճարել լրացուցիչ 100 000 եվրո յուրաքանչյուր բաց թողնված օրվա համար։

 
 
1/3477
bottom of page