top of page

Գորիսի տներից մեկում ոստիկանները զինամթերք ու թմրամիջոց են հայտնաբերել

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Նոյեմբերի 25-ին ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հարուցված քրեական գործի շրջանակներում և դատարանի որոշմամբ, Գորիսի ոստիկանները Գորիս քաղաքի Արշակունիների փողոցի տներից մեկում և օժանդակ շինություններում խուզարկություն կատարեցին։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Հայտնաբերվեցին «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սվին-դանակ, 4 պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 84 փամփուշտով, և շուրջ 700 գրամ յուրահատուկ հոտով մարիխուանա թմրամիջոցի նմանվող, չոր, կանաչավուն զանգված և 2270 գրամ ընդհանուր կշռով, յուրահատուկ հոտով կանեփի չորացված տերևներ և ցողուններ:

ree

Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն», -ասված է հաղորդագրության մեջ:




1/2940
bottom of page