ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամիավորում
- Nov 20, 2022
- 1 min read

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը դեկտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է զորամիավորումներից մեկում։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից:
ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է զորամիավորման պատասխանատվության տարածքում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների և կատարված աշխատանքների վերաբերյալ:




















