Հայտնի է iPhone 16-ի առաջին առանձնահատկությունը
- Nov 20, 2022
- 1 min read

Apple-ը էկրանի տակ գտնվող առջեւի տեսախցիկը 2023 թվականից շուտ չի ավելացնի։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է հայտնի ինսայդեր Ռոս Յանգը։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում լուրեր էին շրջանառվում, որ iPhone 14-ը էկրանի մեջ ներկառուցված տեսախցիկ կունենա, ուստի Apple-ը կարող է հրաժարվել առջեւի վահանակի կտրվածքից: Ռոս Յանգը կասկած է հայտնել, որ այս տարբերակը սմարթֆոններում կլինի 2022 թվականին։ Յանգը նշել է նաեւ 2024 թվականին թողարկվելիք iPhone 16-ի առաջին առանձնահատկությունը։
Հեղինակը կարծում է, որ էկրանի տակ տեսախցիկը Apple սարքերում կհայտնվի 2023 թվականից ոչ շուտ՝ iPhone 15-ի թողարկման հետ մեկտեղ: Հնարավոր է նաեւ, որ գործառույթը հետաձգվի մինչեւ 2024 թվականին iPhone 16-ի թողարկումը:
Իր Twitter-ում Ռոս Յանգը հայտնել է, որ 2022 թվականին Apple-ի երկու սարքեր էկրանի վրա անցք կստանան, որը կփոխարինի «միահոնքին»։ Դիզայնի այս տարրը սպասվում է պրեմիում սարքերում՝ iPhone 14 Pro-ում եւ 14 Pro Max-ում: «Այս հայեցակարգը յուրահատուկ կլինի Apple-ի համար»,- եզրափակել է մասնագետը։
Ինսայդերները կարծում են, որ 2022 թվականին Apple-ը կթողարկի չորս առաջատար սմարթֆոններ՝ iPhone 14-ը, 14 Max-ը, 14 Pro-ն եւ 14 Pro Max-ը: iPhone 14 mini մոդելի թողարկում չի սպասվում։




















