top of page

Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հարցով հանձնաժողովները կհանդիպեն մինչև հունվարի վերջ․ պաշտոնական

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 29, 2024
  • 1 min read

Մինչև հունվարի վերջ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Թե կոնկրետ որ օրը կկայանա հանդիպումը փոխվարչապետի գրասենյակից չեն հստակեցնում:

Ավելի վաղ կառավարությունից նշել են, թե հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը:

1/2510
bottom of page