Կարեն Սարուխանյանը նոր պաշտոն կստանա՞․ ի՞նչ քննարկումներ կան ՔՊ-ում
- Nov 20, 2022
- 1 min read

MediaHub.am-ի տեղեկություններով ԱԻՆ նախկին տեղակալ Կարեն Սարուխանյանը նոր պաշտոնի է նշանակվելու։ Թե ինչ պաշտոնի մասին է խոսքը՝ դեռ չի հստակեցվել։
MediaHub.am-ի հետ զրույցում Կարեն Սարուխանյանը հայտնեց, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Հարցին՝ նոր պաշտոնի նշանակման առաջարկ ստացե՞լ է՝ Սարուխանյանը պատասխանեց․ «Քաղաքական թիմում քննարկումներ կան, դեռ որևէ հստակություն չկա»։
Մեզ հետ զրույցում ԱԻՆ մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանն անդրադառնալով Սարուխանյանի աշխատանքից ազատման պատճառներին, հայտնեց, որ աշխատանքային պարտականությունները կատարել է պատշաճ, իսկ աշխատանքից դուրս է եկել սեփական դիմումի համաձայն։




















