Դորիվալ Ժունիորը կգլխավորի Բրազիլիայի հավաքականը
- Jan 8, 2024
- 1 min read
Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում կնշանակվի 61-ամյա բրազիլացի Դորիվալ Ժունիորը, որն այդ նպատակով լքել է բրազիլական «Սան Պաուլուի» գլխավոր մարզիչի պաշտոնը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Իրականանում է իմ երազանքը։ Եվ դա հնարավոր դարձավ «Սան Պաուլուում» իմ կատարած աշխատանքի ճանաչման շնորհիվ»,- ասել է Դորիվալ Ժունիորը, որը «Սան Պաուլուն» երկրորդ անգամ գլխավորում էր 2023թ․ ապրիլից։ Նա այս թիմը ղեկավարել է նաեւ 2017-2018 թվականներին։
2022-ին «Ֆլամենգոն» Դորիվալ Ժունիորի գլխավորությամբ դարձել է Լիբերտադորեսի գավաթակիր։
Բրազիլիայի հավաքականի նախորդ գլխավոր մարզիչ ը Ֆերնանդո Դինիզն էր, որն ազգային թիմում աշխատեց կես տարի։





















