top of page

Մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում․ ԱԻՆ-ը՝ ճանապարհների մասին

  • Nov 20, 2022
  • 1 min read

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։


Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։


Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։


Կոտայքի մարզի Հրազդանի, Արագածոտնի մարզի Ապարանի և Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն։


Երևան-Երասխ և Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհներին մառախուղ է։


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

1/3477
bottom of page