top of page

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ճանապարհներին

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 26, 2024
  • 1 min read
ree

Հունվարի 26-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։


Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։


Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։


Սաստիկ բքի և ձնահյուսի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Ստեփանավանի լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։


Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

1/2942
bottom of page