top of page

Ով է նշանակվել «Մուրացան» հիվանդանոցի տնօրենի պաշտոնում

  • Nov 20, 2022
  • 1 min read


«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի տնօրենի պաշտոնում Բագրատ Բավեյանին կփոխարինի Հռիփսիմե Ապրեսյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:


«Այսօր շնորհակալություն հայտնեցի «Մուրացան» հիվանդանոցի տնօրեն Բագրատ Բավեյանին և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի անձնակազմին ներկայացրի տնօրենի պաշտոնակատար, գլխավոր բժշկի տեղակալ Հռիփսիմե Ապրեսյանին:


Բագրատ Բավեյանը, իր աշխատանքային գործունեության շուրջ 10 տարում ղեկավարելով համալսարանական հիվանդանոցը, կարողացել է համախմբել և ամենածանր պահերին եղել է կողմնորոշիչ հիվանդանոցի անձնակազմի համար:


Բժիշկը իր կյանքի 25 տարին նվիրել է երեխաների առողջությանը: Խոսելով մարտահրավերների մասին՝ տնօրենի նորանշանակ պաշտոնակատարին հորդորեցի պահպանելով հիվանդանոցի ձեռքբերումները՝ ավելացնել նոր որակ: Բագրատ Բավեյանը նշեց, որ պատիվ է ունեցել երկար տարիներ աշխատել համալսարանական հիվանդանոցի մեծ անձնակազմի հետ:


«Կյանքի այս փուլում ընտրություն եմ կայացրել՝ հօգուտ մասնագիտական զարգացման»,-շեշտեց նա՝ մաղթելով, որ տարիների ընթացքում իրականացված աշխատանքն ավելի մեծ արդյունքներ կգրանցի՝ ի նպաստ երեխաների առողջության:


«Երեխաների առողջության համար ներդրած յուրաքանչյուր լումա տարիների ընթացքում յոթ անգամ ավելին վերադառնում է»,- եզրափակեց Բագրատ Բավեյանը:


Համալսարանական հիվանդանոցի նորանշանակ պաշտոնակատար Հռիփսիմե Ապրեսյանը, ստանձնելով պատասխանատու և պարտավորեցնող պաշտոնը, նշեց, որ համալսարանական թիմի աջակցությամբ պատրաստ է կատարել առավելագույնը՝ հիվանդանոցի աշխատանքը լավագույնս կազմակերպելու համար:



 
 
1/3477
bottom of page