ՌԴ-ում ձերբակալվել է քրեական հեղինակություն Հայկ Հարությունյանի ենթադրյալ սպանողը
- Nov 20, 2022
- 1 min read

Նոյեմբերի 8-ին Կրասնոգորսկի Գոլյեվո գյուղի առանձնատան ամառային խոհանոցում տղամարդու դի էր հայտնաբերվել՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով։ Մի քանի օր անց կասկածյալը՝ սպանվածի ծանոթը, ձերբակալվել է, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ աղբյուրի՝ սպանվածը քրեական հեղինակություն Հայկ Հարությունյանն է։ Քննիչներն առգրավել են հանցագործության գործիքը, հարցաքննել են վկային ու կասկածյալներին եւ առերեսում են անցկացրել։ Նշանակվել են դատաբժշկական, բալիստիկ և մոլեկուլային գենետիկայի փորձաքննություններ:




















