Սեր, որը հաղթեց պատերազմին․ վիրավոր զինծառայողն ու իր բուժքույրը նշանադրվել են
- Nov 20, 2022
- 1 min read

Արցախյան 44-օրյա պատերազմը հիմնովին փոխեց շատերի կյանքը․ 21-ամյա Շահեն Դավթյանի դեպքում պատերազմի ծայրահեղ ծանր հետևանքն ունեցավ նաև իր դրական կողմը։
Արցախյան տարբեր դիրքերում Շահենը ծառայել է 41 օր, իսկ նոյեմբերի 6-ին վիրավորվել է։
Ստեփանակերտի հոսպիտալում առաջին բուժօգնություն ստանալուց հետո տղային տեղափոխել են Երևան, որտեղ նա 18 վիրահատության է ենթարկվել։
Հենց այդտեղ էլ հանդիպել է իր սիրուն՝ Անի Իշխանյանին, որը հիվանդանոցում իրեն ամեն օր ցավազրկողներ է ներարկել։
Սեպտեմբերի 24-ին Շահենն ու Անին նշանադրվել են։
Մանրամասները՝ տեսանյութում։




















